ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ

Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն. ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Գարիկ Կարապետյանը (96 կգ) Մ20 մրցաշարում երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Կարապետյանը գերազանցեց թուրք ծանրորդ Օզթուրք Էմրեին, որը երկամարտում գրանցեց 340 կգ արդյունք:

Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էին հռչակվել Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) և Մնացական Աբրահամյանը (81 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր

Հայաստանի թիմը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններին մասնակցում է 23 ծանրորդով։

  • Կիսվել: