ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գարիկ Կարապետյանը երիտասադների Եվրոպայի ռեկորդով նվաճեց պոկում վարժության փոքր ոսկե մեդալը

Գարիկ Կարապետյանը երիտասադների Եվրոպայի ռեկորդով նվաճեց պոկում վարժության փոքր ոսկե մեդալը

Երեւանում անցկացնվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ավարտվեց տղամարդկանց 102 կգ քաշային կարգի А խմբի պոկում վարժությունը: Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը 178 կգ արդյունքով դարձավ վարժության առաջատարը: Նա նաեւ սահմանեց այս վարժության Եվրոպայի երիտասարդական ռեկորդ:

Առաջին մոտեցմամբ Կարապետյանը պոկեց 172 կգ: Երկրորդ մոտեցման համար պատվիրված 178 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցումը հաջողությամբ կատարեց եւ 5 կգ-ով շրջանցեց իր մրցակիցներին:

Ընդմիջում է:

Քիչ անց կսկսվի հրում վարժությունը:

  • Կիսվել: