ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գագարինցի 11-ամյա տղան սահմանեց ռեկորդ, դարձավ աշխարհի ռեկորդակիր և գրանցվեց դյուցազնագրքում

Գագարինցի 11-ամյա տղան սահմանեց ռեկորդ, դարձավ աշխարհի ռեկորդակիր և գրանցվեց դյուցազնագրքում

Երեկ՝ մարտի 11-ին, Գեղարքունիքի մարզի բնակիչ 11-ամյա Արտաշես Ավետիսյանը հերթական մարզական նվաճումը գրանցեց։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 11-ամյա Արտաշեսը՝ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հավաքականի մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, մրցաշարի գլխավոր մրցավար Արման Հայրապետյանի սանը՝ Հայաստանի բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր է։ Երեկ ձգում վարժությունում նա սահմանեց հերթական ռեկորդը՝ բարձրացնելով 140 կգ ձանրաձող, դառնալով աշխարհի ռեկորդակիր և գրանցվելով դյուցազնագրքում։ շ

Ֆոտոլրագրողի հետ զրույցում, աշխարհի ռեկորդակիր և դյուցազագրքում գրացված Արտաշեսն ասում էր․ «Իմ այս ռեկորդը նվիրում եմ գագարինցի այն հերոս տղաներին, ովքեր նահատակվեցին Արցախյան 44-օրյա պատերազմում»։

Ներկա էին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված գագարինցիների ընտանիքների անդամներ, պրոֆեսիոնալ Արմֆայթինգ ֆեդերացիայի փոխնախագահ Անդրանիկ Կարապետյանը, Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վազգեն Կիրակոսյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սուրիկ Ջանիկյանը, Ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը, «Գագարինցիներ» բարեգործական հիմնադրամի անդամներ և Պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը։

  • Կիսվել: