չորեքշաբթի, հոկտեմբեր 16
16 / 10 / 2024
Գաբրիել Սարգսյանը «Teplice Open 2024» միջազգային մրցաշարի առաջատարներից է

Գաբրիել Սարգսյանը «Teplice Open 2024» միջազգային մրցաշարի առաջատարներից է

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը հաջող է մեկնարկել «Teplice Open 2024» միջազգային մրցաշարում:

Երկու տուրից հետո Գաբրիել Սարգսյանն ու ևս 40 շախմատիստ ունեն 2-ական միավոր: Մեկնարկում Գաբրիել Սարգսյանը գերազանցել էր Լեհաստանից Պիոտր Կոնդիսին, իսկ երկրորդ տուրում` Թուրքիայից Ատիլա Կուրուին:

ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող «Teplice Open 2024» միջազգային մրցաշարին մասնակցում է մոտ 300 շախմատիստ: Մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցը Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանն է:

«Teplice Open 2024» միջազգային մրցաշարը կեզրափակվի հունիսի 23-ին:

  • Կիսվել: