շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում Եվրոպայի առաջնության առաջատարներին

Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում Եվրոպայի առաջնության առաջատարներին

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

 Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից հաղթանակ տոնել են Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը: Պարտվել են Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, իսկ իրենց պարտիան ոչ-ոքի են ավարտել Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը:
 
Այժմ Գաբրիել Սարգսյանն ունի 3,5 միավոր և կես միավոր է զիջում առաջատարներին: Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Շանթ Սարգսյանն ունեն 3 միավոր: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը100 հազար եվրո է: Հայաստանն այս մրցաշարում ունի 13 մասնակից:

  • Կիսվել: