չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը էլիտ ռաունդում

Ֆուտզալի ԱԱ. Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը էլիտ ռաունդում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սկսում է մրցելույթները ՖԻՖԱ Աշխարհի 2024 թվականի առաջնության Էլիտ ռաունդում:

Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականն այսօր Թբիլիսիում կմրցի Վրաստանի հավաքականի հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Խաղն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինի դիտել Fast Sports-ի և ՀՖՖ յութուբյան ալիքի եթերում:

Հիշեցնենք՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 20-ին Երևանում ուժերը կչափի Ֆինլանդիայի ընտրանու հետ:

  • Կիսվել: