երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ֆուտզալ. Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Unibank Cup-ին ընդառաջ

Ֆուտզալ. Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը Unibank Cup-ին ընդառաջ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել տարեվերջյան կարևոր ստուգատեսին։ Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր մասնակցելու են դեկտեմբերի 14-ից 25-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին։

Հավաքի շրջանակում Հայաստանի ընտրանին մասնակցելու է Երևանում անցկացվող Unibank Cup միջազգային ընկերական մրցաշարին։

Մարզչական շտաբը հավաքական է հրավիրել հետևյալ խաղացողներին.

Ալբերտ Աղաջանով — «ՏԶՄՍ Տուլա»
Լևոն Գեջուա — «Լիպեցկ»
Արթուր Մկրտչյան — «Սիևն»
Էմին Ղարաբեկյանց — «Յունիսպորտ»
Արթուր Մելքոնյան — «Լիպեցկ»
Նիկիտա Խռոմիխ — «ՏԶՄՍ Տուլա»
Համլետ Մանուկյան — «Յունիսպորտ»
Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկի Նիկել»
Դենիս Նևեդրով — «Տյումեն»
Գարիկ Մաշումյան — «Սիևն»
Արթուր Պատատյան — «Երևան»
Միհրան Դերմենջյան — «Մերկուրի»
Սարգիս Մարգարյան — «Յունիսպորտ»
Արսենի Պետրոսյան — «Նովայա-Գեներացիա»
Աղասի Եղիազարյան — «Երևան»
Միքայել Ղանդիլյան — «Էիր-Աերո»
Արսեն Պետրոսով — «Տորպեդո»
Պուտրուս Վասիլև — «Յունիսպորտ»

Դեկտեմբերի 20-ից 24-ը կայանալիք մրցաշարին, բացի տանտերերից, կմասնակցեն նաև Վրաստանի, Մոլդովայի և Ղրղզստանի հավաքականները։

Մրցաշարի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 21-ին․ ժամը 16:00-ին կմրցեն Ղրղզստանի և Վրաստանի ընտրանիները, իսկ երեկոյան՝ ժամը 20:00-ին, Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Մոլդովայի թիմի հետ։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 16:00-ին նախատեսված է Վրաստան-Մոլդովա հանդիպումը, որին ժամը 20:00-ին կհաջորդի Հայաստանի և Ղրղզստանի հավաքականների դիմակայությունը։


Մրցաշարը կեզրափակվի դեկտեմբերի 24-ին․ խաղային օրը կսկսվի 14:00-ին՝ Ղրղզստան-Մոլդովա խաղով, իսկ ժամը 20:00-ին կկայանա Հայաստան-Վրաստան հանդիպումը։

Աղբյուրը՝ ՀՖՖ:

  • Կիսվել: