շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ֆուտբոլը միավորում է ամբողջ աշխարհը»․ CAFA-ն ՄԱԿ-ին կոչ է արել հատուկ բանաձև ընդունել և Ֆուտբոլի համաշխարհային օր սահմանել

«Ֆուտբոլը միավորում է ամբողջ աշխարհը»․ CAFA-ն ՄԱԿ-ին կոչ է արել հատուկ բանաձև ընդունել և Ֆուտբոլի համաշխարհային օր սահմանել

Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի ասոցիացիայի (CAFA) նախագահ Ռուստամի Էմոմալին ՄԱԿ-ին կոչ է արել Գլխավոր ասամբլեայում բանաձև ընդունել և պաշտոնապես հայտարարել Ֆուտբոլի համաշխարհային օր։

Ներկայումս ՄԱԿ-ի որոշմամբ Ֆուտբոլի համաշխարհային օրը ոչ պաշտոնապես նշվում է դեկտեմբերի 10-ին։

«Առաջարկում եմ ճանաչել ֆուտբոլի դերը` համաշխարհային մակարդակով և ՄԱԿ-ի կողմից պաշտոնապես հայտարարել ֆուտբոլի համաշխարհային օր ՝   Գլխավոր ասամբլեայում հատուկ բանաձև ընդունելով»,- հայտարարել է CAFA-ի նախագահը:

«ֆուտբոլը համաշխարհային մշակույթի տարր է, սպորտաձև, որը միավորում է ամբողջ աշխարհը, ֆուտբոլի լեզուն ընդհանուր է, հասկանալի և քաջ հայտնի բոլորին։ Այլ կերպ ասած՝ երկրպագուներով լցված  խոշոր քաղաքներից մինչև աշխարհի ամենահեռավոր գյուղերը, մարդիկ գիտեն և խաղում են ֆուտբոլ»,- ասել է Էմոմալին։

CAFA-ն՝ Կենտրոնական Ասիայի ֆուտբոլի ասոցիացիան, հիմնվել է 2014 թվականին և հանդիսանում է Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (AFC) 5 տարածաշրջանային ասոցիացիաներից մեկը։

  • Կիսվել: