երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 96-րդ տեղը։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն այս ամիս անցկացրել էր երկու ընկերական հանդիպում՝ պարտվել Սլովենիային (1-2) ու հաղթել Ղազախստանին (2-1)։

Լավագույն տասնյակում կան փոփոխություններ։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու Բելգիան։ Բրազիլիան շրջանցել է Անգլիային ու բարձրացել չորրորդ տեղ։ Թոփ 10-ում են նաև Պորտուգալիան, Նիդերլանդները, Իսպանիան, Խորվաթիան ու Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան։

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի Ազգերի լիգայում։ Առաջին տուրում սեպտեմբերի 7-ին մեր հավաքականի մրցակիցը կլինի Լատվիայի հավաքականը, որը 138-րդն է ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում։ Չորրորդ խմբում են նաև Հյուսիսային Մակեդոնիայի (71-րդ տեղ) ու Ֆարերյան կղզիների (139-րդ տեղ) հավաքականները։

  • Կիսվել: