հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է Ազգային մարզադաշտը կառուցելու շուրջ բանակցությունները. Արմեն Մելիքբեկյան

Ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է Ազգային մարզադաշտը կառուցելու շուրջ բանակցությունները. Արմեն Մելիքբեկյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցությունը Ազգային մարզադաշտ կառուցելու շուրջ:

«Տարբեր բանակցային փուլեր են եղել Ազգային մարզադաշտի կառուցման վերաբերյալ: Սակայն կորոնավիրուսի համաճարակով և հետպատերազմյան շրջանի ընթացքում դադարեցվել էին: Հիմա մենք նորից սկսել են բանակցությունները: Չեմ կարող ասել, թե առաջ ենք գնացել այդ հարցում, սակայն որոշակի փոփոխություն կա: Ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքներն Ազգային մարզադաշտը կառուցելու շուրջ»,- Արմավիրի մարզադաշտի բացման արարողության ժամանակն ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
 
 
Ազգային մարզադաշտի գաղափարը շրջանառության մեջ դրվեց 2018 թվականից ի վեր:

  • Կիսվել: