շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը հատուկ գնդակ կօգտագործվի

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը հատուկ գնդակ կօգտագործվի

Գերմանիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում կօգտագործվի գնդակ, որը կօգնի մրցավարներին ֆիքսել ձեռքով խաղը, հաղորդում է Times-ը:

Նշվում է, որ գնդակի մեջ կդնեն հատուկ միկրոչիպ, որը վերջույթների հետագծման տեխնոլոգիայի հետ միասին կկարողանա իրական ժամանակի ռեժիմում ստեղծել ֆուտբոլիստի մարմնի եռաչափ պատկերը: Նկարը թույլ կտա մրցավարների վիդեո օգնության համակարգին (VAR) որոշել, թե մարմնի մասին է կպել գնդակը:

  • Կիսվել: