ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ֆուտբոլի երիտասարդական ընտրանու խաղի տոմսերը շատ մատչելի են

Ֆուտբոլի երիտասարդական ընտրանու խաղի տոմսերը շատ մատչելի են

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու հանդիպման տոմսերն արժեն 500 դրամ:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 7-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կկայանա ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հայաստան-Սերբիա հանդիպումը:

Հանդիպման տոմսերը կարելի է ձեռք բերել հոկտեմբերի 7-ից` ժամը 12:00-ից սկսած` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում գտնվող տոմսարկղից:

  • Կիսվել: