հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ֆրանսիայում «Օռլեան»-«Վալենսիեն» հանդիպումը դադարեցվել է մարզադաշտում բռնկված հրդեհի պատճառով (տեսանյութ)

Ֆրանսիայում «Օռլեան»-«Վալենսիեն» հանդիպումը դադարեցվել է մարզադաշտում բռնկված հրդեհի պատճառով (տեսանյութ)

Օգոստոսի 23-ին կայացած ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երրորդ դիվիզիոնի «Օռլեան»-«Վալենսիեն» հանդիպումը ընդհատվել է մարզադաշտում բռնկված հրդեհի պատճառով, հաղորդում է France Bleu ռադիոկայանը, գրում է armsport.am-ը:

Միջադեպը տեղի է ունեցել ընդմիջման ժամանակ, և «Stade de la Source»-ի սրճարանն այրվել է: Ծխի ամպը ծածկել է մարզադաշտը, հանդիպումը չեղարկվել է, երկրպագուները տարհանվել են տրիբունաներից։
 

 

France Bleu-ն նշել է, որ սա միակ միջադեպը չէր խաղի ընթացքում։ Այսպիսով, առաջին խաղակեսում «Վալենսիենի» երկրպագուն ընկել է տրիբունաներից և հոսպիտալացվել:

Ընդմիջմանը հանդիպման հաշիվը 1:1 է եղել և խաղն ի վերջո չի ավարտվել։

  • Կիսվել: