ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ

Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ եզրափակիչ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականը 2։0 հաշվով պարտության մատնեց Մարոկկոյի ընտրանուն և դուրս եկավ եզրափակիչ։

Հենց հանդիպման մեկնարկում ֆրանսիացիները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ, 5-րդ րոպեին աչքի ընկավ Տեո Էրնանդեսը։ Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում մարոկկացիները ունեին տարածքային առավելություն, սակայն չէին կարողանում օգուտ քաղել դրանից։ Երկրորդ խաղակեսում մարոկկացիները էլ ավելի շատ էին տիրում գնդակին և խաղակեսի առաջին 15 րոպեներին ահռելի ճնշում էին գործադրում ֆրանսիացիների դարպասին, որոնք հազիվ էին կարողանում դուրս գալ իրենց կիսադաշտից։ Սակայն աստիճանաբար Ֆրանսիայի հավաքականը կարողացավ հանգստացնել խաղը և արդյունքում ևս մեկ գնդակ խփել Մարոկկոյի դարպասը, 79-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կոլո Մուանին։

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը Ֆրանսիան կփորձի պաշտպանել Արգենտինայի ընտրանու դեմ խաղում, վերջինս կիսաեզրափակչում 3։0 հաշվով պայքարից դուրս էր թողել Խորվաթիայի հավաքականին։

Աշխարհի 2022թ․ առաջնության եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» մարզադաշտում։ Խորվաթիայի և Մարոկկոյի ընտրանիներն էլ դեկտեմ

  • Կիսվել: