կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Forbes․ Ամենաբարձր եկամուտ ունեցող ֆուտբոլիստների տասնյակը

Forbes․ Ամենաբարձր եկամուտ ունեցող ֆուտբոլիստների տասնյակը

Forbes-ը ներկայացրել է 2023թ․ աշխարհի ամենաբարձր եկամուտ ունեցող ֆուտբոլիստների տասնյակը։

Առաջին տեղում է Սաուդյան Արաբիայի եւ Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը վաստակել է 260 միլիոն դոլար։ Այդ գումարից միայն 60 միլիոն դոլարն է «Ալ Նասրում» նրա տարեկան վարձատրությունը։ Մնացած գումարը Ռոնալդուն ապահովել է հովանավորների հետ գովազդային պայմանագրերի շնորհիվ։

  1. Ռոնալդու («Ալ Նասր») - 260 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 60 միլիոն)
  2. Լիոնել Մեսի («Ինտեր Մայամի») - 135 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 65 միլիոն)
  3. Նեյմար («Ալ Հիլյալ») – 112 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 80 միլին)
  4. Կիլիան Մբապե (ՊՍԺ)՝ 110 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 90 միլիոն)
  5. Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 106 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 100 միլիոն)
  6. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)՝ 58 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 46 միլիոն)
  7. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)՝ 53 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 35 միլիոն)
  8. Սադիո Մանե («Ալ Նասր»)՝ 52 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 48 միլիոն)
  9. Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)՝ 39 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 35 միլիոն)
  10. Հարի Քեյն («Բավարիա»)՝ 36 միլիոն դոլար (աշխատավարձ՝ 26 միլիոն)

  • Կիսվել: