երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալի խորհրդանշական հավաքականի կազմը

ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալի խորհրդանշական հավաքականի կազմը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալի խորհրդանշական հավաքականի կազմը:

Խորհրդանշական թիմի կազմում ընդգրկված են`

Դարպասապահ․ Էմիլիանո Մարտինես (Արգենտինա)։

 

Կենտրոնական պաշտպաններ․ Նիկոլաս Օտամենդի (Արգենտինա), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա)։

Եզրային պաշտպաններ․ Աշրաֆ Հակիմի (Մարոկկո), Տեո Էրնանդես (Ֆրանսիա)։

Կիսապաշտպաններ․ Սոֆիան Ամրաբատ (Մարոկկո), Անտուան Գրիզման (Ֆրանսիա), Ջուդ Բելինգեմ (Անգլիա)։

Հարձակվողներ․ Անխել Դի Մարիա (Արգենտինա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Լիոնել Մեսի (Արգենտինա)։

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի և Ֆրանսիայի ընտրանիները: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց  ոչ-ոքի` 3:3 հաշվով: Արգենտինա-Ֆրանսիա՝ 3:3: Խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ առավել դիպուկ էին արգենտինացիները՝ 4:2: Արգենտինան ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն դարձել էր նաև 1978 և 1986 թվականներին: Իսկ ընդհանուր առմամբ հարավամերիկացիները Մունդիալի եզրափակիչ հասել են 5 անգամ:

  • Կիսվել: