շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՖԻՖԱ-ն ներկայացրել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչների և եզրափակչի պաշտոնական գնդակը

ՖԻՖԱ-ն ներկայացրել է ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչների և եզրափակչի պաշտոնական գնդակը

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է «Al Hilm» գնդակը, որով հավաքականները կխաղան ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչներում և եզրափակչում, փոխանցում է armsport.am-ը:

«Al Hilm»-ն ունի «Connected Ball» տեխնոլոգիան, որն ավելի վաղ ևս օգտագործվում էր մրցաշարում՝ օգնելով մրցավարներին խաղերի ժամանակ հստակ և արագ որոշումներ կայացնել։

Գնդակը հիմնական գույնը ոսկեգույնն է, իսկ Կատարի դրոշով ու ԱԱ-2022-ի տիտղոսի գույնն ունեցող եռանկյունաձև նախշերը ոգեշնչված են տարածաշրջանի անապատներից, որոնք շրջապատում են Դոհա քաղաքը։

Adidas-ի թոփ-մենեջեր Նիկ Կրեգսը հայտնել է, որ «Al Hilm»-ն իրենից ներկայացնում է լույսի շող՝ ցույց տալով սպորտի և ֆուտբոլի ուժը, որը միավորում է ողջ աշխարհը։

  • Կիսվել: