երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՖԻՖԱ-ն կարող է Բրազիլիային զրկել միջազգային մրցաշարերից

ՖԻՖԱ-ն կարող է Բրազիլիային զրկել միջազգային մրցաշարերից

ՖԻՖԱ-ն զգուշացրել է Բրազիլիային, որ կարող է թույլ չտալ վերջինիս ազգային հավաքականներին և ակումբներին մասնակցել միջազգային մրցաշարերի, եթե Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) միջամտությունը հանգեցնի կազմակերպության նոր նախագահի ընտրությանը հունվարին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Բրազիլիայի ֆուտբոլի բարձրաստիճան ղեկավարին ուղարկված նամակում ՖԻՖԱ-ն ասում է, որ երկրի ֆուտբոլի CBF մարմինը կարող է կասեցվել մրցաշարերի մասնակցությունից, եթե այն չլսի իր կոչը՝ սպասել և արագ ընտրություններ անցկացնել՝ նախագահի պաշտոնում Էդնալդո Ռոդրիգեսին փոխարինելու համար:

Դեկտեմբերի 7-ին Ռիո դե Ժանեյրոյի դատարանը կասեցրել է Ռոդրիգեսին և  CBF-ում նրա բոլոր նշանակվածներին՝ նախորդ տարվա ընտրություններում տեղի ունեցած խախտումների պատճառով: Բրազիլիայի երկու բարձրագույն դատարաններն անցյալ շաբաթ ուժի մեջ թողեցին որոշումը:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված դասակարգման աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը՝ 1784 միավորով։ Վարկանիշային աղյուսակի առաջատարը Արգենտինայի հավաքականն է, որը հավաքել է 1855 միավոր։

Բրազիլացիներն աշխարհի հնգակի չեմպիոն են և Ամերիկայի գավաթի 9-ակի հաղթող: Բրազիլիայի հավաքականին հաջողվել է երկու անգամ հաղթել նաև ֆուտբոլի օլիմպիական մրցաշարում։

 

Աղբյուր  ArmSport.am

  • Կիսվել: