հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Գերմանիայի հավաքականի նկատմամբ. ԱԱ-2022

ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Գերմանիայի հավաքականի նկատմամբ. ԱԱ-2022

ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Գերմանիայի հավաքականի նկատմամբ, հայտնում է Mundo Deportivo-ն: Իսպանիայի հավաքականի դեմ հանդիպման նախաղային ասուլիսին ներկայացել է միայն գերմանացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը: Ըստ կանոնադրության՝ մարզիչի հետ անպայման պետք է ներկայանար նաև ֆուտբոլիստներից մեկը:

Գերմանիայի հավաքականը խախտել է ԱԱ-2022-ի կանոնադրության 44-րդ կետը, որը մամուլի հետ շփման ձևաչափ է սահմանում:

Հիշեցնենք, որ երկու տուրից հետո Գերմանիայի հավաքականը 1 միավորով E խմբի վերջին՝ չորրորդ տեղում է, սակայն պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը:

  • Կիսվել: