չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՖԻՖԱ-ն առաջարկել է ալգորիթմի միջոցով որոշել ֆուտբոլիստների գները

ՖԻՖԱ-ն առաջարկել է ալգորիթմի միջոցով որոշել ֆուտբոլիստների գները

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն առաջարկել է ֆուտբոլիստների գները որոշել ալգորիթմի միջոցով։ 

Ինֆանտինոն նման նախաձեռնությամբ հանդես է եկել Տոկիոյում ՖԻՖԱ-ի ամենամյա իրավական համաժողովում: Նրա կարծիքով, դա կօգնի բարձրացնել տրանսֆերային համակարգի թափանցիկությունը և օգնել շահագրգիռ կողմերին։

Դեկտեմբերի 30-ին Transfermarkt պորտալը հրապարակել էր աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։

Հավաքականի կազմում ընդգրկվել է 3 հարձակվող՝ Ջուդ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալից», Կիլիան Մբապեն՝ ՊՍԺ-ից և Էրլինգ Հոլանդը՝ «Մանչեսթեր Սիթիից»։

  • Կիսվել: