ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է միջազգային կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է միջազգային կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup - 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկրորդ կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
 
Վահեն 9 հնարավորից վաստակել է 8.5 միավոր:
 
Հակոբ Հակոբյանը 7.5 միավորով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
 
ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 7 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
 
Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 5 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Գագիկ Մելքումյանը:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup - 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող:

  • Կիսվել: