կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է փետրվար ամսվա դասակարգման աղյուսակը:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 50-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 60-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 97-րդ, Հրանտ Մելքումյանը` 98-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո,  դասակարգման աղյուսակում 24-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 53-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 71-րդ, Աննա Սարգսյանը` 73-րդ: 

  • Կիսվել: