ՖԻԴԵ-ի 14-ամյա վարպետ Մանվել Առաքելյանը ՌԴ-ում անցկացված շախմատի մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Ռուսաստանի Կրասնոգորսկ քաղաքում անցկացված «Russian Chess Crown Rapid B» արագ շախմատի մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Մանվել Առաքելյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 192.8 կետով բարելավել իր արագ շախմատի վարկանիշը:


