կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆերստապենը՝ Ֆորմուլա 1-ի Բրազիլիայի Գրան Պրիի հաղթող

Ֆերստապենը՝ Ֆորմուլա 1-ի Բրազիլիայի Գրան Պրիի հաղթող

Ֆորմուլա 1-ի Բրազիլիայի Գրան Պրիի հաղթող ճանաչվեց Red Bull-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը։ Լանդո Նորիսը (McLaren) գրավեց  երկրորդ տեղը: Երրորդ տեղը զբաղեցրեց Ֆերնանդո Ալոնսոն (Aston Martin):

Այսպիսով, աշխարհի եռակի չեմպիոն Մաքս Ֆերստապենը  պատմական նվաճման հասավ։

26-ամյա հոլանդացու համար այս հաղթանակը 52-րդն էր կարիերայում, և այս ցուցանիշով նա Ֆորմուլա 1-ի պատմության մեջ բարձրացավ չորրորդ տեղ։

  • Կիսվել: