շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆերնանդեշը Պորտուգալիային փլեյ-օֆֆի ուղեգիր  պարգևեց

Ֆերնանդեշը Պորտուգալիային փլեյ-օֆֆի ուղեգիր պարգևեց

ԱԱ-2022-ի երկրորդ տուրի վերջին խաղում Պորտուգալիան երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ուրուգվայի դարպասը։

Առաջին կեսն անցավ երկուստեք գրոհներով, երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել խաղն ու պարբերաբար սպառնում էին միմյանց դարպասին։

Վտանգավոր իրավիճակ ստեղծվեց 32-րդ րոպեին․ Ռոդրիգո Բենտակուրը գնդակով ընթացավ առաջ, շրջանցեց մրցակցի խաղացողներին, հարվածեց, սակայն դարպասապահը դուրս եկավ տեղից ու մարմնով փակեց գնդակի ուղղությունը։ Թիմերն ընդմիջման գնացին առանց գոլերի։

Երկրորդ կեսի սկզբնամասում պորտուգալացիներն առաջ անցան հաշվի մեջ․ Բրունո Ֆերնանդեշը տուգանայինի մատույցներում ստացավ գնդակը Գերեյրոյից, արագ կողմնորոշվեց, այն ուղարկեց դեպի դարպասը, որին մոտ գտնվող Ռոնալդուն փորձեց գլխով այն ուղարկել դարպասը, սակայն գնդակը, առանց նրա գլխին դիպչելու, հայտնվեց դարպասում։

Խաղի հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին փոխարինման մտած Լուիս Սուարեսը խախտեց խաղի կանոնները, մրցավարը 11-մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Ֆերնանդեշը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Այսպիսով, Պորտուգալիան ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց։

  • Կիսվել: