ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆերդինանդ Կարապետյանը Անթալիայում կմասնակցի վարկանիշային մրցաշարի

Ֆերդինանդ Կարապետյանը Անթալիայում կմասնակցի վարկանիշային մրցաշարի

«Մեծ սաղավարտի» ծրագրով ձյուդոյի միջազգային հերթական մրցաշարը կսկսվի ապրիլի մեկին ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում:

Հայտավորված է 83 երկրի 600 մարզիկ: Վաղը տատամի դուրս կգա Հայաստանի միակ ներկայացուցիչ, փորձառու Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ): Նա մրցավայր է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ:

«Մեծ սաղավարտին» կհաջորդի աշխարհի առաջնությունը, որը տեղի կունենա Դոհայում ՝ մայիսի 7-14-ը: Աշխարհի առաջնությունում մեծ է Կարապետյանի մասնակցության հավանականությունը: Մարզաձևի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում նա 478 միավորով 91-րդն է իր քաշային կարգում:

Հիշեցնենք՝ Ֆերդինանդ Կարապետյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացված ձյուդոյի «Մեծ սաղավարտի» վարկանիշային մրցաշարում զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը և վարկանիշային 260 միավոր էր հավաքել:

  • Կիսվել: