երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Ֆաբիան Հուրցելերը գլխավորել է Բրայթոնը

Ֆաբիան Հուրցելերը գլխավորել է Բրայթոնը

«Բրայթոնը» հայտարարել է գերմանացի մասնագետ Ֆաբիան Հուրցելերին նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

Հուրցելերը պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի ամառ։ Նախկինում նա գլխավորել է գերմանական «Սանկտ Պաուլին»։ Անցած մրցաշրջանում նրա թիմը երկրորդ Բունդեսլիգայում գրավեց առաջին տեղը և դուրս եկավ Բունդեսլիգա։

Բացի այդ, 31-ամյա Հուրցելերը դարձավ ԱՊԼ-ի պատմության ամենաերիտասարդ մարզիչը։ Նախորդ ռեկորդակիրը ուելսցի Քրիս Քոուլմենն էր, ով գլխավորել էր «Ֆուլհեմը» 32 տարեկանում։

Անցած մրցաշրջանում «Բրայթոնը» զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:

  • Կիսվել: