ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերը հաղթել են

Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերը հաղթել են

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են՝ Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Հունգարիայի թիմին, իսկ կանանց թիմը նույն հաշվով հաղթել է Էստոնիայի թիմին: 
 
 
Տղամարդկանց առաջնությունում հաղթեցին Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Շանթ Սարգսյանը պարտվեց:
 
Կանանց առաջնությունում հաղթեցին Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը: Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց:
 
Հայաստանի տղամարդկանց հավաքականը այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում, իսկ կանանցը՝ 8-րդ:
 
Նախավերջին՝ 8-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Հունաստանի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Վրաստանի թիմի հետ:
 

  • Կիսվել: