շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եվրոպայի պատանիների առաջնությունում հայ շախմատիստները զբաղեցնում են մի շարք բարձր հորիզոնականներ

Եվրոպայի պատանիների առաջնությունում հայ շախմատիստները զբաղեցնում են մի շարք բարձր հորիզոնականներ

2023 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության ավարտին մնացել է ընդամենը 3 խաղափուլ, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Արսեն Դավթյանը, ով վաստակել է 5 միավոր, երկրորդ հորիզոնականում է: Այս տարիքային խմբում առաջատարների թվում են նաև Էմին Օհանյանը և Միքայել Ռոստոմյանը, ովքեր վաստակել են 4.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցնում են 5-րդ և 6-րդ հորիզոնականները։

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Էրիկ Գասպարյանը 4.5 միավորով 6-րդ հորիզոնականում է:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում միանձնյա առաջատարն է Բենիկ Ագասարովը, ով վաստակել է 5.5 միավոր: Այս տարիքային խմբում Ալբերտո Աթոյանը 4.5 միավորով 6-րդ հորիզոնականում է:

Մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարում երկրորդ հորիզոնականում է Տիգրան Համբարձումյանը, ով վաստակել է 5 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Աստղիկ Հակոբյանը 4 միավորով 9-րդ հորիզոնականում է:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Սոնա Կրկյաշարյանը 4 միավորով 9-րդ հորիզոնականում է

  • Կիսվել: