Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլն ավարտվեց․ մեր պատանիների թիմը միանձնյա առաջատարն է
Ավարտվեց շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 4-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Այսօր մեր շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթեցին առաջնությունում ամենաբարձր վարկանիշ ունեցող Իսրայելի թիմին:
Թիմին հաղթական միավորներ են բերել Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը:
Այս կարևոր հաղթանակից հետո մեր պատանիների թիմն առաջնության միանձնյա առաջատարն է:
Հաջորդ՝ 5-րդ խաղափուլում մեր պատանիները մրցելու են Լեհաստանի թիմի դեմ»,- հայտնում են ֆեդերացիայից: