երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եվրո-2025․ Կանանց Հայաստանի հավաքականն արտագնա խաղում հաղթեց Բուլղարիային

Եվրո-2025․ Կանանց Հայաստանի հավաքականն արտագնա խաղում հաղթեց Բուլղարիային

Ապրիլի 9-ին Սոֆիայում կայացավ Կանանց Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը: Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 3-2 հաշվով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Բուլղարիա-Հայաստան՝ 2-3 (0-1)

Գոլերը՝ Ռասինա, 81, Պոպադիյնովա, 85 (11մ) (Բուլղարիա), Կազանչյան, 42, Ասատրյան, 49, Սաֆարյան, 90+1 (Հայաստան)

Հայաստան հավաքականի կազմը․

1. Ալինա Պողոսյան, 2. Միլանա Վարդանյան, 4. Սավաննա Թեյլոր, 5. Լիանա Ղազարյան, 7. ԱննաԴալլաքյան, 8. Լարա Կազանչյան, 9. Օքսաննա Պիզլովա (6. Անի Սաֆարյան, 70), 10. Մարալ Արթին (ա), 11. Վերոնիկա Ասատրյան (14. Կլաուդիա Չոլակյան, 90+5), 17. Մանե Ներսեսյան, 22. Անի Ղուկասյան (18. Մարինե Կարապետյան, 59)

Պահեստայիններ՝ 12. Լիլիթ Բաբայան, 16. Էլլա դե Կրույֆ, 13. Տաթև Խաչատրյան

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Ադամյան

Այս խաղից հետո մեր թիմը 3 միավորով C լիգայի 4-րդ խմբում երկրորդ տեղում է։ Առաջին տուրում Արտակ Ադամյանի գլխավորած թիմը 0-5 հաշվով պարտվել էր ռումինացիներին։ Հաջորդ տուրում, մայիսի 31-ին, մեր ընտրանին կհյուրընկալի Ղազախստանի թիմին։

  • Կիսվել: