Եվրո-2024. հայտնի են կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները. խաղացանկ
Հայտնի են դարձել Եվրո-2024-ի կիսաեզրափակիչների բոլոր մասնակիցները:
Մրցաշարի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա Մյունխենում հուլիսի 9-ին։ Միմյանց հետ կմրցեն Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Կիսաեզրափակիչ երկրորդ զույգը կազմել են Նիդերլանդների և Անգլիայի հավաքականները։ Այս թիմերի միջև հանդիպումը կկայանա Դորտմունդում հուլիսի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Եվրո-2024-ի բոլոր հանդիպումները ցուցադրության բացառիկ իրավունքով հեռարձակվում է Արմենիա TV-ի և Armenia Premium-ի եթերում, գրում է armsport.am-ը: