շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվրո-2024․ Հայաստանի հավաքականի կազմը՝ Թուրքիայի դեմ խաղում

Եվրո-2024․ Հայաստանի հավաքականի կազմը՝ Թուրքիայի դեմ խաղում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է վերջնական կազմը, որը կմասնակցի Թուրքիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի հանդիպմանը։

Էսկիշեհիր քաղաքում հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին։

Թիմերի առաջին խաղում Թուրքիայի թիմը Երեւանում առավելության էր հասել 2:1 հաշվով։

D խմբի առաջատարը Թուրքիան է, որը 4 խաղում վաստակել է 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան անցկացրել է 2 հանդիպում եւ 4 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում ընթացող Ուելսը, որն անցկացրել է 4 հանդիպում։ Լատվիան երեք պարտությունից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: