կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եվրո-2024. Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Լատվիայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Եվրո-2024. Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Լատվիայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում հոկտեմբերի 8-ին առաջին մարզումն է անցկացրել՝ պատրաստվելով Լատվիայի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի հանդիպմանը։

Հոկտեմբերի 10-ին հավաքականը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին կմրցի Լատվիայի թիմի հետ: Հոկտեմբերի 14-ին Հայաստանի թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հանդիպում կանցկացնեն:

  • Կիսվել: