Եվրո-2024. Անգլիան - Սլովենիան, Դանիան - Սերբիան՝ առաջին խաղակեսերից հետո
Եվրո-2024-ում երրորդ տուրի հանդիպումներն են անցկացնում C խմբում ընդգրկված Անգլիան ու Սլովենիան, Դանիան ու Սերբիան, հայտնում է sport.news.am-ը:
Ավարտվել են առաջին խաղակեսերը։ Երկու դիմակայություններում էլ հաշիվը չի բացվել՝ 0:0:
Անգլիա․ Պիկֆորդ, Ուոքեր, Սթոունզ, Գեհի, Տրիպիեր, Ռայս, Բելինգեմ, Ֆոդեն, Գալագեր, Սակա, Քեյն։
Սլովենիա․ Օբլակ, Կարնիչինիկ, Դրկուշիչ, Բիյոլ, Յանժա, Ստոյանովիչ, Չերին, Էլշնիկ, Մլակար, Շպորար, Շեշկո։
Դանիա․ Շմեյխել, Անդերսեն, Կրիստենսեն, Վեստերգոր, Բախ, Յուլման, Հոյբերգ, Էրիկսեն, Մեհլե, Վինդ, Հոյլուն։
Սերբիա․ Ռայկովիչ, Վելկովիչ, Միլենկովիչ, Պավլովիչ, Գուդել, Ժիվկովիչ, Իլիչ, Լուկիչ, Միյալովիչ, Սամարջիչ, Միտրովիչ։
Երկու տուրից հետո առաջատարը Անգլիան է, որը վաստակել է 4 միավոր։ Անգլիան առաջին տուրում 1:0 հաշվով հաղթել էր Սերբիային, երկրորդ տուրում 1:1 հաշվով ոչ ոքի խաղացել Դանիայի հետ, որը 2 միավորով երկրորդն է։ Դանիացիները ոչ ոքի (1:1) էին խաղացել նաեւ Սլովենիայի հետ (2 միավոր)։ Սլովենիան 1:1 հաշվով էին ավարտել հանդիպումը նաեւ Սերբիայի հետ։