երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Եվրո-2024. Անգլիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Սլովակիային` դուրս գալով քառորդ եզրափակիչ

Եվրո-2024. Անգլիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Սլովակիային` դուրս գալով քառորդ եզրափակիչ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Անգլիան հաջորդ փուլի ուղեգրի համար մրցեց Սլովակիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Գելզենկիրխեն քաղաքում կայացած խաղի առաջին րոպեներին, թիմերը հավասար պայքար էին ծավալել: Նրանք փոխանակվում էին գրոհներով, բայց չէին գտնում մեկմեկու խոցել օղակը: Սլովակիան, սակայն, կարողացավ իրացնել իր պահը` արագ հակագրոհներից մեկի ժամանակ: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Շրանցը:

Երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին անգլիացիները տիրել էին նախաձեռնությանը, իսկ Սլովակիան ամբողջ ուժով պաշտպանվում էր: Անգլիային հաջողվեց հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ` ավելացված վերջին րոպեին գրավելով Սլովակիայի դարպասը: Շրջադարձ հարվածով աչքի ընկավ Բելինգեմը: Լրացուցիչ ժամանակի 2-րդ րոպեին Քեյնը գրավեց Սլովակայի դարպասը` առաջ մղելով Անգլիային:

Անգլիա-Սլովակիա` 2:1:

Քառորդ եզրափակիչում Անգլիայի մրցակիցը կլինի Շվեյցարիայի ընտրանին, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեց Իտալիային: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին (ժամը` 20:00): 

  • Կիսվել: