շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եվգենի Կոչուկը վերադարձել է Փյունիկ

Եվգենի Կոչուկը վերադարձել է Փյունիկ

30-ամյա կիսապաշտպան Եվգենի Կոչուկը վերադարձել է «Փյունիկ», հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Մոլդովացի ֆուտբոլիստը թիմից հեռացել էր նախորդ տարվա ամռանը: Կոչուկը երևանյան ակումբում սկսել է հանդես գալ 2022 թվականի հունվարից: «Փյունիկի» հետ Եվգենին 2021/22 մրցաշրջանում դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն: Մոլդովացի ֆուտբոլիստը իր ներդրումն է ունեցել 2022-ի եվրագավաթային հաջողություններում, մասնավորապես, մասնակցել է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերի բոլոր խաղերին, ինչպես նաև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6 հանդիպումներին ու գոլ հեղինակել «Սլովանի» հետ արտագնա խաղում (2-1):

Կոչուկը մինչև հեռանալը երևանյան թիմի կազմում 38 խաղում դարձել էր մեկ գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Կոչուկը 2016 թվականին «Ժիլինայի» հետ դարձել է Սլովակիայի չեմպիոն։ Մոլդովացի ֆուտբոլիստը նախկինում ելույթներ է ունեցել բացառապես եվրոպական ակումբներում։ Նա Մոլդովայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 29 հանդիպում։

  • Կիսվել: