ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Եթե վաղը չհաղթենք, մենք կհաղթենք ապագայում. Եղիշե Մելիքյան

Եթե վաղը չհաղթենք, մենք կհաղթենք ապագայում. Եղիշե Մելիքյան

Թիմի ներսում խնդիրներ չկան: Այս մասին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպմանն ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

«Եղել են պրոբլեմներ, ես եկել եմ առաջին հերթին դրանք լուծելու և գնալ արդյունքի: Չեմ վախենում նման տղաների հետ գնալ առաջ: Գիտեմ, եթե վաղը չհաղթենք, մենք կհաղթենք ապագայում»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
 
2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի առաջին տուրի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը։
 

  • Կիսվել: