երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե հաղթենք Ուելսին, ապա Խորվաթիայի դեմ հանդիպումը մեծ եզրափակիչ կլինի մեզ համար․ Հարոյան

Եթե հաղթենք Ուելսին, ապա Խորվաթիայի դեմ հանդիպումը մեծ եզրափակիչ կլինի մեզ համար․ Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը Ուելսի և Խորվաթիայի դեմ երկու հանդիպումները կարևորագույն եզրափակիչ է համարում:

«Բոլորս էլ գիտենք, որ մեծ շանս ունենք դուրս գալու խմբից: Եվ գիտենք նաև, թե ինչ մրցակիցներ են առաջիկա խաղի մրցակիցները: Լրջորեն ենք պատրաստվում առաջիկա հանդիպմանը: Բոլորս էլ գիտենք այդ խաղի նշանակությունը: Եթե հաղթենք Ուելսին, ապա Խորվաթիայի դեմ հանդիպումը մեծ եզրափակիչ կլինի մեզ համար, այդպես ասած` կյանքի խաղ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հարոյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում` նոյեմբերի 18-ին, Հայաստանի հավաքականը Երևանում կընդունի Ուելսի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին: Իսկ նոյեմբերի 21-ին` վերջին տուրում, Հայաստանի հավաքականն արտագնա խաղում կմրցի Խորվաթիայի հետ:

  • Կիսվել: