ԱԱ-2026․ Ֆրանսիան հաղթեց Շվեդիային եւ 1/8 եզրափակիչում է
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում փոխչեմպիոն Ֆրանսիան ԱՄՆ-ի Իսթ Ռաթերֆորդ քաղաքում մրցեց Շվեդիայի հավաքականի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որն աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցրեց 18-ի եւ մեկ գոլ է հետ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդից։
Ֆրանսիայի հավաքականից աչքի ընկավ նաեւ Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Բրեդլի Բարկոլան։
Երկու գոլային փոխանցում կատարեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 24-ամյա կիսապաշտպան Մայքլ Օլիսեն, մեկ գոլային փոխանցում՝ ՊՍԺ-ի 29-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն։
Ֆրանսիան 1/8 եզրափակիչում կմրցի Պարագվայի հետ, որը պայքարից դուրս էր թողել Գերմանիային։
ԱԱ-2026, 1/16 եզրափակիչ
Ֆրանսիա - Շվեդիա՝ 3:0 (տեսանյութ)
Կիլիան Մբապե, 45, 74, Բրեդլի Բարկոլա, 53



