ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ես խոստանում եմ՝ նոյեմբերի 3-ին անելու ենք ամեն հնարավորը՝ վերադարձնելու նրանց տրամադրությունը․ Եղիշե Մելիքյան

Ես խոստանում եմ՝ նոյեմբերի 3-ին անելու ենք ամեն հնարավորը՝ վերադարձնելու նրանց տրամադրությունը․ Եղիշե Մելիքյան

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «‎Փյունիկը» Սլովակիայի մայրաքաղաքում խաղադաշտ էր դուրս եկել «Սլովանի‎» հետ: «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ շնորհավորեց և մեր թիմին, և հակառակորդ թիմին՝ հաղթանակի համար։

«Քանի որ խաղն ընթանում է 90 րոպե, և 1 րոպե մենք կարող ենք լավ խաղալ, մեկ րոպե՝ հակառակորդը։ Երկու թիմերն էլ և տակիկապես էին պատրաստ խաղին, և բարձր ոգևորվածություն ունեին։ Մենք կորցրեցինք կոնցենտրացիան և ունեինք անհատական սխալ։ Եվ յուրաքանչյուր ֆուտբոլիստի անհատական սխալը մեր ընդհանուր սխալն է։ Մենք ընդունում ենք այս պարտությունը, մենք կարողանում ենք ճիշտ պարտվել։ Շնորհավորում ենք հակառակորդին։

Մենք կարողանում ենք ճիշտ և արժանի հաղթել ու վայելել հաղթանակը»,- ասել է Մելիքյանը։ Մարզիչն ասել է․ «Միայն մի բանի համար եմ տխրում, որ մեր ժողովուրդը, մեր երկրպագուները չպետք է տխրեին։ Ես անհանգստացած եմ դրա համար։ Ես խոստանում եմ՝ նոյեմբերի 3-ին անելու ենք ամեն հնարավորը՝ վերադարձնելու նրանց տրամադրությունը»։

  • Կիսվել: