ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ես հավատում էի իմ հաղթանակին. Գոռ Սահակյան

Ես հավատում էի իմ հաղթանակին. Գոռ Սահակյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Գոռ Սահակյանը երևանյան առաջնության արդյունքը սպասված է համարում:

«Թեժ պայքար ծավալվեց, առավել ևս, որ Հայաստանում է և մրցակիցներն էլ թուրք մարզիկներ են: Պատասխանատվությունը շատ-շատ էր: Ես հավատում էի իմ հաղթանակին: Եվ քրտնաջան աշխատել եմ այս ամենի համար: Ուրախ եմ, որ առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնության` այսպիսի մեդալներ նվաճեցի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահակյանը: 

19-ամյա ծանրորդը շեշտեց, որ սպասում էր այս մեդալներին: 

«Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատում էին ինձ: Այս կիլոգրամներն առաջին անգամ էի բարձրացնում: Սակայն մրցահարթակում ելույթներն այլ են»,-ասաց նա:

  • Կիսվել: