ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես գիտեի, որ Աստված թույլ կտա ինձ դա անել, Մեսսին՝ հաղթանակի մասին

Ես գիտեի, որ Աստված թույլ կտա ինձ դա անել, Մեսսին՝ հաղթանակի մասին

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելու մասին.«Զարմանալի է, որ ամեն ինչ այդպես եղավ:

Ես շատ էի ցանկանում հաղթել։ Ես գիտեի, որ Աստված թույլ կտա ինձ դա անել, ես ունեի այդ զգացումը: Եկեք վայելենք հաղթանակը հիմա:Սա երկար սպասված գավաթն է, և ահա այն։ Տեսեք, թե որքան գեղեցիկ է այն։ Մենք պետք է շատ բանի միջով անցնեինք, բայց կարողացանք դա անել:

Չեմ համբերում Արգենտինա վերադառնալուն. պատկերացնում եմ, թե ինչ խելագարություն կլինի այնտեղ»։

Արգենտինայի հավաքականի 35-ամյա ավագը նաև հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել իր միջազգային կարիերան:

Ոչ, ես չեմ պատրաստվում հեռանալ թիմից։ Ցանկանում եմ շարունակել հանդես գալ որպես աշխարհի չեմպիոն Արգենտինայի մարզաշապիկով»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։

ԱԱ-2022-ի մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին 4-2 հաշվով:

  • Կիսվել: