շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երիտասարդական ԵԱ Երեւանում․ Մեկնարկել են կիսաեզրափակիչի մեմամարտերը․ուղիղ

Երիտասարդական ԵԱ Երեւանում․ Մեկնարկել են կիսաեզրափակիչի մեմամարտերը․ուղիղ

Երեւանի «Միկա» մարզահամալիրում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեկնարկել են կիսաեզրափակիչի մենամարտերը։ Հայաստանն ունի 12 մասնակից:

Նրանցից առաջինը ռինգ դուրս եկավ Հովհաննես Հարությունյանը (48 կգ), որը  մենամարտեց Իտալիայի ներկայացուցիչ Տոմասո Կանոնեի հետ եւ պարտություն կրեց՝ բավարարվելով բրոնզե մեդալով։

Ցերեկային մրցահերթում ռինգ դուրս կգան նաեւ Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ),  Գոռ Ազիզյանը (57 կգ),

Դավիթ Սաֆարյանը (51 կգ) կմրցի Գերմանիան ներկայացնող Միել Ֆրանսիս Օկայի հետ:

Էրիկ Առստամյանը (54 կգ) կմենամարտի Վրաստանը ներկայացնող Գոռ Այվազյանի հետ:

Գոռ Ազիզյանը (57 կգ) ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Պաշտաեւի հետ:

Երեկոյան մրցահերթում Արթուր Մկրտչյան (63,5 կգ) եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի ռումինացի Արունի Նիկու Տուդորոյի հետ:

 Յուրա Բաբլումյանի (67 կգ) մրցակիցը ռուսաստանցի Ալեքսեյ Գուկովն է:

Արման Միսկարյանը (71 կգ) կմրցի հունգարացի Քրիստիան Նիլեբորգի հետ:

Արմեն Պողոսյանը (75 կգ) կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Կիրո Դելե Կուրտոյի հետ:

Աղվան Ալեքսանյանը(80 կգ) կփորձի հաղթահարել ռումինացի Դավիթ-Անգելո Տեոդոսեսկոյի արգելքը:

Դավիթ Սիմոնյանը (86 կգ) կմրցի ռումինացի Դումիտրել Բադեայի հետ:

Իշխան Հովսեփյանի (92 կգ) մրցակիցը Ռումինիայի ներկայացուցիչ Ֆլորին Իոնիտան է:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Ալբերտ Հարությունյանի (+92 կգ)  մրցակիցն էլ խորվաթ Լովրո Պավցեցն է:

Երեկոյան մրցահերթը կմեկնարկի 17:30-ին:

Մայիսի 2-ին հանգստյան օր է:  Եզրափակիչները տեղի կունենան մայիսի 3-ին:

  • Կիսվել: