ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երիտասարդ հայ սուսերամարտիկները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը

Երիտասարդ հայ սուսերամարտիկները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը

Կայացել է սուսերամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Բյուրեղավանի պատվիրակները:

Հաղթող են դարձել երևանցիներ, խոցասուսերակիրներ Գրիգոր Մնացականյանը, Անահիտ Նավասարդյանը, ճկասուսերակիրներ Գրիգոր Պապոյանը, Աիդա Ալոյանը և գյումրեցի թրասուսերակիր Արմեն Ղալաչյանը:

Մրցավարտից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանը ասել է, որ մրցաշարին շուրջ 100 տղաներ և աղջիկներ են մասնակցել:

Առաջնության արդյունքներով կազմվել է հավաքականը, որը կմասնակցի ուսումնամարզական հավաքների, փորձամրցումների և լավ մարզավիճակի հասած մարզիկ-մարզուհիները ապրիլին հանդես կգան Բուլղարիայի Պլովդիվում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությունում:

  • Կիսվել: