երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երիտասարդ բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմով

Երիտասարդ բռնցքամարտիկները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմով

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Խորվաթիայի Պորեչ քաղաքում ապրիլի 2-15-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:

Գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանն առաջնությանը հայտավորել է 13 տղամարդ և 3 կին բռնցքամարտիկի, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

 

Հայաստանի հավաքականի կազմը․

Տղաներ

48 կգ՝ Լևոն Վարդանյան
51 կգ՝ Դավիթ Սաֆարյան
54 կգ՝ Արթուր Ավետիքյան
57 կգ՝ Էրիկ Առստամյան
60 կգ՝ Անդրանիկ Մարտիրոսյան
63,5 կգ՝ Ռաֆայել Ներսիսյան
67 կգ՝ Արգիշտի Հակոբյան
71 կգ՝ Մարատ Միքայելյան
75 կգ՝ Ալբերտ Հարությունյան
80 կգ՝ Արմեն Պողոսյան
86 կգ՝ Նորայր Հակոբյան
92 կգ՝ Դավիթ Սիմոնյան
+92 կգ՝ Միսակ Տեփանյան

Աղջիկներ

48 կգ՝ Հեղինե Պետրոսյան
54 կգ՝ Լյուսի Ավետիսյան
60 կգ՝ Լիլիթ Ասատրյան

 

Հիշեցնենք, որ նախորդ տարի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կայացել էր Երևանում, Հայաստանը տնային մրցաշարում նվաճել էր 13 մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել էր Դավիթ Սիմոնյանը:

 

  • Կիսվել: