Էրիկ Գասպարյանը հաղթել է Սերբիայում անցկացված «RUDAR XXVIII-GM ROUND ROBIN» շախմատի շրջանային մրցաշարում
Միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Էրիկը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և 17.9 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://shorturl.at/R6kOu
Նշենք նաև, որ Էրիկը Սերբիայում կմասնակցի նույն ձևաչափով անցկացվող ևս երկու մրցաշարի։ Առաջինն արդեն ընթացքի մեջ է, և Էրիկը 5 հնարավորից ունի 3.5 միավոր։



