Երևանը կընդունի Եվրոպայի Մ16 առաջնությունը․ մասնակիցների թվում է նաև Ադրբեջանը
Բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի 2026թ․ առաջնությունը կանցկացվի Հայաստանում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Եվրոպայի առաջնության անցկացման իրավունքը տրվել է Երևանին։ Մրցաշարը կանցկացվի 2026 թվականի հուլիսի 4-12-ը։
Սա առաջին դեպքն է, երբ այս մրցաշարը կազմակերպվում է Հայաստանում։ Մասնակից հավաքականներն են՝ Հայաստան, Ալբանիա, Ադրբեջան, Մոլդովա, Սան Մարինո, Մալթա, Ջիբրալթար, Անդորրա և Կոսովո։
Խաղացանկի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կհրապարակվեն հետագայում։



