կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցավարների և պատվիրակների թվում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցավարների և պատվիրակների թվում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մրցավարների և տեխնիկական պատվիրակների թվում Հայաստանը երեք ներկայացուցիչ ունի։

Մրցավարների թվում է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի  չեմպիոն Նազիկ Ավդալյանը:  Տեխնիկական պատվիրակների շարքում են միջազգային կարգի մրցավարներ Արայիկ Ալավերդյանը, ինչպես նաև Հարություն Չաբոնյանը:  

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին:

  • Կիսվել: