հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Երևանում մեկնարկած Եվրոպայի համալսարանների արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը ավարտված է

Երևանում մեկնարկած Եվրոպայի համալսարանների արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը ավարտված է

Երևանում անցկացվող 2025 թվականի Եվրոպայի համալսարանների արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրը ավարտված է։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
 
Տղաների առաջնությունում երեք խաղափուլից հետո միանձնյա առաջատար է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը, որը հաղթել է բոլոր հանդիպումներում:
 
Աղջիկների առաջնությունում երկու խաղափուլից հետո առաջատար դիրքում են Հայաստանի ամերիկյան համալսարանի և Խորվաթիայի Ռիեկա համալսարանի թիմերը, որոնք ունեն 2 միավոր:
 
Տղաների արագ շախմատի առաջնությունը կանցկացվի 9 խաղափուլով, իսկ աղջիկների առաջնությունը՝ 7 խաղափուլով։

  • Կիսվել: